«Հույսի կամուրջ»  հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների  իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1996թ. Երևան քաղաքում: Կազմակերպության առաքելությունն է պաշտպանել հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների,նրանց ընտանիքների իրավունքներն ու արժանապատվությունը և նպաստել նրանց սոցիալական ներառմանը Հայաստանի Հանրապետությունում: Կազմակերպության գործունեության հիմնական ուղղություններն են`
  • Կրթության մատչելիության ապահովում
  • Սոցիալ-հոգեբանական և կրթական համայնքային ծառայությունների մատուցում
  • Շահառուների շահերի պաշտպանություն և ազդեցություն հաշմանդամության ուղղությամբ տարվող քաղաքականության և գործընթացների վրա:
  Կազմակերպության Նոյեմբերյանի մասնաճյուղը հիմնադրվել է 2005թ-ին: Կենտրոնի գործունեությունն ուղղված է տարածաշրջանի հաշմանդամություն, կրթական կարիքներ ունեցող և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված այլ երեխաների ու երիտասարդների կարողությունների զարգացմանն ու լիարժեք սոցիալական ներառմանը: Կենտրոնում մատուցվում են երեխայի խոսքի, սոցիալ-հոգեբանական զարգացման, հատուկ կրթության, Ֆիզիկական թերապիայի, արթ- թերապիայի, համակարգչային հմտությունների զարգացման ծառայություններ:
 Հասարակական կյանքին երեխաների և երիտասարդների լիարժեք մասնակցության նպատակով  կենտրոնում պարբերաբար կազմակերպվում են նաև կարողությունների զարգացման դասընթացներ,  բանավեճեր, շահերի պաշտպանության ակցիաներ և քարոզարշավներ:
  Մենք ջանում ենք կերտել խտրականությունից ու պատնեշներից զերծ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ, ուր այնքան տարբեր, բայց հավասար մարդիկ կունենան հասարակական կյանքին համակողմանի  մասնակցության հավասար հնարավորություններ և  արժանապատիվ կյանք:
 Այդ նպատակով ամեն  օր մեր սաների հետ միասին նախագծում ու կառուցում ենք կամուրջներ` խարսխվելով գաղափարակից  անձանց  ու կառույցների հետ սերտ համագործակցության ու աջակցության վրա:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s