ՍՊՈՐՏԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Standard

  Այսօր մեր հյուրն էր ‹‹Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի  և սպորտի պետական ինստիտուտի›› ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետի ադապտիվ ֆիզիկական կուլտուրայի ավարտական կուրսի ուսանողուհի Նոնա Ալեքսանյանը,ով նաև աշխատում է Ոսկեվանի միջնակարգ դպրոցում` որպես ֆիզիկական կուլտուրայի ուսուցչուհի: Նա ներկայացրեց նորաստեղծ ամբիոնի նպատակները, որոնք մեր երկրի ներառական գաղափարախոսության ծրագրերի իրականացման համատեքստում են՝  ֆիզիկական և մտավոր սահմանափակ կարողություններով անձանց սոցիալական ադապտացման, ինտեգրման և ֆիզիկական վերականգման աշխատանքների կազմակերպում և իրականացում:

dscf4683

    Ամբիոնը ցուցաբերում է գիտագործնական և ուսումնամեթոդական օգնություն տարբեր կազմակերպությունների, որոնք աշխատում են ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց  հետ:

  Նոնայի մասնագիտական ընտրությունը մեծապես պայմանավորված է եղել մարզում սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք սոցիալական  ներառմանը նպաստելու մեծ ցանկությամբ:Նա իր տեսական և գործնական գիտելիքներով ու  փորձով կիսվեց հանդիպման մասնակիցների հետ,որոնց կազմում էին Կենտրոնի աշխատակիցները և Նոյեմբերյանի սպորտդպրոցի ներկայացուցիչները:

Տեղում քննարկվեցին համատեղ սպորտային միջոցառումների անցկացման հետ կապված հարցեր, որոնք կիրականացվեն առաջիկայում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s