ԻՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԻՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՆԵՐՔՈ

Standard

13318806_1553774254918532_1693622262_n    Այս տարի հունիսմեկյան միջոցառումները Նոյեմբերյանում անց կացվեցին <<ԻՄ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ, ԻՄ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ, ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔԻ ՆԵՐՔՈ>> խորագրով: Բացի արդեն ավանդական դարձած արտ թերապիային հետաքրքիր տաղավարներից և ուրախ շարժախաղային, ժամանցային անկյուններից այս տարի երեխաներին հաճելիորեն զարմացրեցին նաև այգու 3 պատերին արված արտ սթրիթային աշխատանքները` մեդիա խմբի սաները արտ-սթրիթի միջոցով ներկայացրել էին երեխայի մի շարք հիմնարար իրավունքներ` կրթության, խոսքի ազատության, ընտանիքում ապրելու, խաղաղ ապրելու և բռնությունից պաշտպանված լինելու իրավունքները: Տոնական օրվա հետաքրքիր ու  լավ տրամադրություն, բազմամարդ այգին մեդիա խմբի սաներին հնարավորություն տվեցին նաև իրենց ստացած գիտելիքների հիման վրա ձեռք բերել լուսանկարչության, տեսանկարահանման, հոդվածագրության  պրակտիկ մեծ փորձառություն:

  Իսկ թումանյանական  հերոս Գիքորի կերպարը մարմնավորող մանուկը պատին արված գեղեցիկ արտ սթրիթային նկարից անցորդներին ու իր հետ լուսանկարվել ցանկացողներին վճռականորեն իր հոգու նվիրական երազանքն ու օրվա կոչն էր հնչեցնում` բոլոր ժամանակներում, ընդմիշտ  և ամենից շատ ուզում եմ ապրել

ԻՄ  ՀԱՄԱՅՆՔՈՒՄ,   ԻՄ  ԸՆՏԱՆԻՔՈՒՄ,  ԽԱՂԱՂ   ԵՐԿՆՔԻ  ՆԵՐՔՈ

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s