«ԻՆՔՍ ԻՄ ՄԱՍԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆՈՒՄ

Standard

IMG_8584

  «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղում կայացավ «Ինքս իմ  մասին. հնարավորությունների ընձեռում և կապերի հաստատում ավելի լայն ներառման համար»   ծրագրի  առաջին փուլի  մեկնարկը:

«Հույսի կամուրջ», «Օրրան» և վրաստանյան գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացվող այս ծրագրի շրջանակում հարյուրավոր երեխաներ և երիտասարդներ  ձեռք կբերեն մեդիագրագիտություն, կհմտանան առաջնորդության, շահերի պաշտպանության, քաղաքացիական մասնակցության, հրապարակախոսության, թատերական և փողոցային արվեստի /Street art /  բնագավառում: Այն մասնակից  երեխաների և երիտասարդների  համար հիանալի հնարավորություն է իրենց հասակակիցների հետ միասին հավասար հիմունքներով ակտիվորեն մասնակցելու համայնքային զարգացման միջոցառումներին և արտահայտելու կարծիք իրենց կյանքի վրա ներազդող սոցիալական հարցերի վերաբերյալ:

Հուսով ենք, որ թիմային ակտիվ և ոգեշնչված աշխատանքի շնորհիվ կկարողանանք ինքներս մեզ համար բացահայտել ծրագրի կողմից ընձեռնվող  հնարավորությունների ողջ շրջանակը` ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնելով մեր համայնքի, շրջապատի և մեր անձի զարգացմանն ու կայացմանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s