ԱՇՆԱՆ ԱՐԵՎՈՎ ՈՒ ԱՌԱՏՈՒԹՅԱՄԲ ՋԵՐՄԱՑԱԾ

Standard

   IMG_7544Նոյեմբերի 6-ին «Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի հաշմանդամություն ունեցող երիտասարդների շահերի պաշտպանության խմբի անդամներն ու «Նոյեմբերյանի պետական քոլեջը» ՊՈԱԿ-ի ուսանողները համատեղ նախաձեռնել էին գեղեցիկ ցուցահանդեսային բացօթյա ցերեկույթ` որը հիանալի հնարավորություն էր բոլոր երիտասարդների համար ներկայանալու իրենց շնորհներով ու կարողություններով, խթանելու և էլ ավելի ամրապնդելու 2 կառույցների և երիտասարդների միջև ակտիվ համագործակցությունն ու գործընկերությունը, հաճելի տրամադրությամբ և հետաքրքիր առօրյայով լցնելու ներկաների սրտերն ու հոգիները:

……….Մասնագիտական ուսուցման եռամսյա դասընթացներն ընդամենը օրեր առաջ ավարտած 30 հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար, ովքեր ցուցահնդեսին ներկայացան իրենց խմբային աշխատանքներով, այս միջոցառումը հանրությանը ներկայանալու, հաշվետու լինելու, սեփական կարողությունները գնահատելու անչափ սպասված ու կարևոր մի հնարավորություն էր:
……..Ազգային երգ ու պարով, ասմունքով համեմված հաճելի ժամանցին մի առանձնահատուկ տոնականություն, աշխուժություն և ուրախություն էր հաղորդում բոլոր տաղավարներում իրականացվող ակտիվ ցուցահանդես–վաճառքը, երիտասարդների` գնորդներին ուղղված համոզիչ և ինքնավստահ հորդորներն ու աշնանային ջերմությամբ, առատությամբ բուրող հյուրասիրությունը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s