ԻՆՉՊԵՍ ԴԻՄԱԿԱՅԵԼ ԵՐԿՐԱՇԱՐԺԻՆ

Standard
   Հուլիսի 24-ին <<Հույսի կամուրջ>> Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղում թվով 20 երեխաների համար անցկացվեց սեմինար- քննարկում <<Ինչպես դիմակայել երկրաշարժին>>թեմայով: Սեմինարն անցկացվեց կենտրոնի մանկավարժների կողմից, ովքեր նախապես վերապատրաստվել էին այդ թեմայի շուրջ և ձեռք էին բերել թեմատիկ պատկերավոր ձեռնարկներ ու պաստառներ: Սեմինարն անցավ ինտերակտիվ մթնոլորտում. նախ հստակեցվեցին երեխաների տեղեկացվածությունը բնական այս աղետի, նրան դիմակայելու հնարքների վերաբերյալ, այնուհետև տրվեցին երևույթի առաջացման պատճառների, երկրաշարժերի տեղի ունենալու ժամանակ ճիշտ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ մատչելի և պրակտիկ տեղեկատվություն, խորհուրդներ:
Սեմինար երկրաշարժի վերաբերյալ, Հույսի կամուրջ Նոյեմբերյանի մ/ճ   Երեխաներն ակտիվորեն ընդգրկվեցին քննարկման մեջ, օրինակներ ներկայացրին իրենց և իրենց հարազատների փորձից, կատարեցին տրամաբանական վերլուծություններ և եզրահանգումներ: Կարևորվեցին նաև այն կանխարգելիչ միջոցառումները, որոնք կնպաստեն մեր շուրջը անվտանգ և կանխատեսելի միջավայրի ստեղծմանը: Առանձնահատուկ ուշադրության արժանացան նաև հենաշարժողական խնդիր ունեցող մարդկանց օգնության և ինքնօգնության կազմակերպման հարցերը արտակարգ իրավիճակներում և, հատկապես, երկրաշարժների ժամանակ:
Սեմինարի ավարտին մասնակից երեխաներին տրվեցին թեմատիկ ձեռնարկներ և որոշվեց, որ վերջիններս դրանց հետ հանգամանալից ծանոթանալուց հետո մանկավարժների ուղղորդմամբ համանուն թեմայով սեմինարների շարք կանցկացնեն կենտրոնի շահառու մյուս երեխաների խմբերի համար:

IMG_5918 IMG_5911

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s