ԴԵՊԻ ՆԵՐԱՌԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔ ՖՈՐՈՒՄ 2015

Standard

IMG_5255 Հունիսի  10-13-ը <<Ներառական համայնք>> ծրագրի շրջանակներում  Դիլիջան քաղաքում անցկացվեց <<Դեպի ներառական   համայնք>> խորագրով երեխաների ֆորում, որին մասնակցեցին  <<Հույսի կամուրջ>> ՀԿ  Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի և Բերդի մասնաճյուղերի, <<Օրրան>> բարեգործական ՀԿ-ի ,Վրաստանի<<Լիբերտա>> և <<Բերիլուս Յունիոն>> ՀԿ- ների ավելի քան 40 սաներ:

IMG_5275Աշխատանքային երկու օրերի շրջանակում  ֆորումի մասնակից երեխաները, բաժանվելով 4 խմբերի, հետաքրքիր խաղ –վարժությունների, մնջախաղային ներկայացումների, նկարների միջոցով  քննարկեցին, վերլուծեցին  և ներկայացրին երեխայի

  • Կրթության
  • Ընտանիքում ապրելու
  • Ազատ արտահայտվելու
  • Համայնքի սոցիալ-մշակութային կյանքին մասնակից լինելու իրավունքները,

IMG_5297  հատկորոշեցին այն խնդիրներն ու խոչընդոտները,որոնք այսօր առկա են իրենց համայնքներում վերոնշյալ իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին: Այնուհետև երեխաները   հանդես եկան խնդիրների ու խոչընդոտների հաղթահարման սեփական լուծումներով, առաջարկներով և ուղերձներով:

IMG_5336       IMG_5334

IMG_5347      IMG_5345

IMG_9489      IMG_9524

IMG_9752  Ֆորումի երրորդ օրը ՀՀ Կենտրոնական բանկի  <<Գիտելիք հանուն զարգացման>> կենտրոնում տեղի ունեցավ <<Դեպի ներառական   համայնք>> խորագրով երեխաների գիտաժողովը Տավուշի մարզպետարնի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի, մարզպետարնի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի վարիչի,դպրոցների տնօրենների, Հայ Աստվածաշնչյան եկեղեցու տնօրեն Արշավիր Գաբուճյանի, գործընկեր կազմակերպությունների մասնակցությամբ,

IMG_9735որի շրջանակում երեխաները զեկույցի տեսքով ներկայացրին ներառական համայնքի իրենց տեսլականը և այն կերտելու ճանապարհին ի հայտ եկող խոչընդոտները հաղթահարելու իրենց լուծումները: Գիտաժողովի հյուրերը կոչ արեցին երեխաներին լինել միշտ ակտիվ,պատասխանատու և նախաձեռնող,հետամուտ լինել ինչպես սեփական և այլոց իրավունքների իրացմանը,այնպես էլ սեփական պարտականությունների կատարմանը:

IMG_9717  IMG_9730     IMG_9799

Ֆորումի ամբողջ լուսանկարները և տեսանյւթերը  կարող եք դիտել հետևյալ հղումներում ՝

օր առաջին – https://yadi.sk/d/rFT7Ox_PhCyBm

օր երկրորդ – https://yadi.sk/d/K3fIHKTRhDxGn

օր երրորդ – https://yadi.sk/d/KADwTlwahEzPF

սոցիալական տեսահոլովակ – Սովորելով միասին՝ մենք սովորում ենք ապրել միասին – https://yadi.sk/i/A56Pm3XJhKPQ6

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s