ՀՐԱՇԱՓԱՌ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ….

Standard

IMG_4308[1]Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը ,որը ստուգաբանվում է որպես զատում,հեռացում մեղքերից,Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից ամենատարածվածը, ամենագունեղն ու, թերևս, մանուկների կողմից ամենասիրվածն է: Տոնին նախորդում է Մեծ` քառասնօրյա պահքը, որն  սկսվում է բուն Բարեկենդանին ու լուծվում Սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, ճրագալույցի պատարագից հետո:

IMG_4317[1]Զատիկի տոնին նախորդող  հինգշաբթին կոչվում է Ավագ հինգշաբթի,որը նվիրված է Քրիստոսի վերջին ընթրիքին  իբրև Հաղորդության խորհրդի հաստատում: Առավոտյան եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Պատարագ: Երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Ոտնլվայի արարողություն: Ինչպես Քրիստոսը  վերջին ընթրիքից հետո, ցուցաբերելով ճշմարիտ հեզության ու խոնարհության օրինակ, լվանում է իր աշակերտների ոտքերը,այդպես էլ Հայ Առաքելական եկեղեցում Տիրոջ այս օրինակով քահանան եկեղեցու խորանին ծնկաչոք լվանում է 12 մանուկների կամ եկեղեցու սպասավորների ոտքերը և օծում օրհնված յուղով:

IMG_4311[1] IMG_4302[1]Նոյեմբերյանի <<Սուրբ Սարգիս>> եկեղեցու հոգևոր առաջնորդ  Տեր Սմբատի առաջարկով այս տարի ոտնլվայի արարողությանը մասնակցեցին <<Հույսի կամուրջ>> Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի 3 սաներ:

IMG_4297[1]Իսկ դրան հաջորդող ուրբաթ օրը Կենտրոնում տեղի ունեցավ  Գարնան,Զարթոնքի,Սուրբ Զատիկի թեմայով ձեռքի աշխատանքների ցուցահանդես,ներկայացվեց տոնի խորհուրդն ու ծիսակարգը,մասնակից երեխաները ստացան տոնը խորհրդանշող փոքրիկ հուշանվերներ:

IMG_4321[1]          IMG_4286[1]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s