ԾԱՂԿԱԶԱՐԴԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ

Standard

ԾԱՂԿԱԶԱՌԴԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ

Պետք է մանկան նման մաքուր լինել`

Երկնային արքայություն մուտք գործելու համար (Աստվածաշունչ…)

Ծաղկազարդը կամ  ծառզարդարը  գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն է ։ Այն իրականացվում է  Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա», երբ նրան դիմավորել են ձիթենու կանաչ ոստերով:

Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ուռենու  և ձիթենու ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում են  մինչև հաջորդ ծաղկազարդ։ Դրանց վերագրվում է բարիքի, առատության, պտղաբերության հմայական զորություն։

    Ծաղկազարդի օրը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հռչակված է որպես մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):
   Մարտի 29-ին  «Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի սաները մանկավարժների ուղեկցությամբ  ներկա գտնվեցին  Սուրբ Սարգիս եկեղեցում անցկացվող ծաղկազարդյան արարողակարգին: Եկեղեցին մարդաշատ էր` լի հատկապես մանուկներով: Տեր Հայրը խաչով և բուրավառ խնկով օրհնեց բոլոր ներկաներին, ինչպես նաև ձիթենու ճյուղերը, որոնք ներկաները մեծ հավատքով տարան իրենց հետ`ի նշան բերքառատության և բարեբերության:

ԾԱՂԿԱԶԱՐԴԸ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ..... 2015թ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s