ԲՈԼՈՐՍ ՏԱՐԲԵՐ, ԲՈԼՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ, ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ

Standard
  IMG_2858 ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 1992-ին 47-րդ նստաշրջանում հատուկ բանաձևով դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր` կոչ անելով  բոլոր պետություններին ու միջազգային կազմակերպություններին գործակցել ու նշանավորել օրը, որի հիմնական խորհուրդը հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումն է հասարակության մեջ և նրանց ներուժի լիարժեք իրացումը:
   <<Հույսի կամուրջ>> Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղում բանավեճի խմբի և միջին դպրոցից նրանց միացած  աշակերտների մասնակցությամբ  այդ օրը տեղի ունեցած քննարկումը նպատակ ուներ`
  • երեխաներին իրազեկել օրվա նշանակության և խորհրդի մասին
  • բացահայտել նրանց տեղեկացվածությունն ու գելիքները հաշմանդամության խնդրի վերաբերյալ
  • խաղ-վարժանքների միջոցով իմիտացիոն իրավիճակների ստեղծում` որոնց միջոցով երեխաները կզգան ֆիզիկական, մտավոր, զգայակն և հոգեբանական զարգացման խնդիրներ ունեցող մարդկանց առօրյա դժվարությունները
  • երեխաների մոտ  ձևավորել ադեկվատ վերաբերմունք և  վարքագիծ ֆիզիկական,մտավոր,զգայակն և հոգեբանական  զարգացման խնդիրներ ունեցող անձանց հետ շփման ընթացքում
  • ներկայացնել դրվագներ և պատմություններ հայազգի և այլազգի հաշմանդամություն ունեցող անձանց կյանքից և կենսափորձից,ովքեր մեծ ազդեցություն և անգնահատելի դերակատարում են ունեցել հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացման ու առաջընթացի գործում:
   Քննարկումն ավարտվեց բոլորիս համատեղ ջանքերով ամեն օր ու ժամ այնպիսի հասարակություն կառուցելու կոչով ու պատրաստակամությամբ, ուր կարող ենք արժանապատիվ կերպով ապրել մենք բոլորս`
                                ԲՈԼՈՐՍ ՏԱՐԲԵՐ, ԲՈԼՈՐՍ ՀԱՎԱՍԱՐ, ԲՈԼՈՐՍ ՄԻԱՍԻՆ

IMG_2852     IMG_2850

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s