«ՄԵՆՔ 9 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ»

Standard
image-0a509a523958d1c160f0a62e4047915c55b067b7d6db3822531d3d04d1ef6980-VՈւղիղ 9 տարի առաջ Նոյեմբերյանի զ. Անդրանիկ/1 հասցեում գտնվող գողտրիկ, գրեթե մեկդարյա պատմություն ունեցող շենքը իր դռները բացեց  ոչ միայն քաղաք Նոյեմբերյանի, այլ տարածաշրջանի բոլոր գյուղերի երեխաների համար: «Հույսի կամուրջ» հ/կ Նոյեմբերյանի «Երեխայի զարգացման կենտրոն»-ի ծառայություններից օգտվել է շուրջ 700 երեխա և  բազմաթիվ ընտանիքներ:

image-8033aabe13b0680242d2288a28c4bbf2b0688767c8947ec56f4e2a36b51972a8-V
Կենտրոնը առ այսօր աջակցում է կրթության մատչելիության և հավասար հնհարավորությունների  ապահովմանը հաշմանդամություն ունեցող և կրթության այլ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և երիտասարդների համար՝ զարգացնելով իրենց մտավոր, ֆիզիկական և հոգևոր կարողությունները, ինչպես նաև համայնքում անկախ և լիարժեք ապրելու սոցիալական հմտությունները:
image-b43da8fe9e92f39f055cdc559ec3458c630564e941dac908cc64d60aec837045-V Հավատարիմ այդ նպատակներին` մասնաճյուղի աշխատակիցները անցած տարիների ընթացքում արձանագրել են բազում փոքր և մեծ հաջողություններ, որոնք չափվում են  երեխայի կյանքում տեղի ունեցած դրական տեղաշարժերով ու փոփոխություններով:
image-7a062bc61a30f63a9b0fb603a7ba7658e4fa9179357b8fae8d34265f6e4c1157-VՕգոստոսի 25-ին «Հույսի կամուրջ»  հ/կ Նոյեմբերյանի մասնաճյուղը նշեց իր ստեղծման 9-ամյակը: Կենտրոնի բոլոր երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին յուրօրինակ հեծանվավազքին, որը տեղի ունեցավ քաղաքային ֆուտբոլային մարզահրապարակում:
   image-df9f422c3aca22719bd1f99d01d608804037766b4314c8c03d6c2f2174d75e5f-V  Առանձնահատուկ նվերների արժանացան այն մասնակիցները, ովքեր ծնողների հետ միասին ձևափոխել էին իրենց հեծանիվները:    Միջոցառման վերջում բոլորը համտեսեցին հոբելյանական տորթը:
image-1156b9aeae7d090291eef79a3a3fb0c4a614dc8761176ca19ae1dc94bf896ca6-V     20140826_105935
image-74cca7cdf6ae5a9af906e64b357275d7ec8333a55b2e567e6e14ef0109f3018b-V
 image-b385735c8da82442020f034f6ae4a3103675e741469ca9334f16726ad847c26d-V

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s