ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է. <> ՖԻԼՄԻ ՊՐԵՄԻԵՐԱ

Standard
  Image Այսօր Նոյեմբերյանի պետական քոլեջում, ավագ և հիմնական դպրոցներում շուրջ 42 ուսուցիչների համար ցուցադրվեց <<Հույսի և լույսի շողով>> տեսաֆիլմը, որը  հաշմանդամություն ունեցող զույգ քույրերի մասին հուզիչ  պատմություն է`լեցուն բարությամբ ու լավատեսությամբ, կամքի ուժի և պայքարելու ձգտումնրի մեծ ներշնչանքով: Սա յուրօրինակ ուղերձ էր բոլոր ուսուցիչներին,  որ նրանք երբեք թերահավատ չլինեն հաշմանդամություն ունեցող երեխաների ուժերի նկատմամբ, այլ նպաստելով բոլորի համար հավասար հնարավորությունների ու պայմանների ապահովմանը` սեփական դերի խոր գիտակցումով վերաբերվեն յուրաքանչյուր երեխայի ճակատագրի կերտմանը:

   Ֆիլմի հերոսները, դիմակայելով իրենց բաժին հասած փորձություններին ու դժվարություններին, եկել են այն եզրահանգմանը, որ կյանքի մարտահրավերներին պատրաստ լինելու, հասարակության մեջ սեփական տեղն ու դերը գտնելու և ինքնահաստատվելու միակ միջոցը` դա կրթությունն է: Իսկ այն <<լույսի ու հույսի շողերը>>, որ կսփռեն յուրաքանչյուր երեխայի ճանապարհին իրենց սիրելի ուսուցիչները` ամենազորեղը կարող են լինել թերևս:

Image

Image

Image

Image

ֆիլմի հղում` 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s