ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Standard

Image

«Հույսի կամուրջ» հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականցվեց «Հուշաղբյուրները սրբավայրեր» ակցիան, որի շրջանակում կենտրոնի աշխատակիցների և երեխաների կողմից օգոստոսի 16-ին  քաղաքին մոտ գտնվող հուշաղբյուրներից մեկի ողջ տարածքը մաքրվեց համատարած աղբից, ապա փակցվեցին համապատասխան ցուցանակներ`«Հարգենք` պահպանելով մաքրությունը» և «Յուրաքնչյուրս վերցնենք մեզ հետ մեր աղբը» ուղերձով:

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Ակցիայի նպատակն էր մարդկանց ուշադրությունը հրավիրել իրենց իսկ քաղաքացիական պարտքին, այն է` չաղտոտել շրջակա միջավայրը, հատկապես խոր գիտակցումով մոտենալ հուշաղբյուր-հուշարձաններին.

Ինչի` ամենօրյա ականատեսն  ու ցավոք, մեր լռությամբ նաև մասնակիցն  ենք դառնում անձամբ ինքներս. մարդիկ գնում են, վայելելով հայրենի բնությունն ու օգտվելով ստեղծված պայմաններից,  հաճելի ժամանակ են անցկացնում, սրտաբուխ բաժակաճառերով հարգում և հիշատակում բոլորին`չշրջանցելով այդ թվում նաև հայրենի երկրը, Հայոց բանակն ու … մարտերում ընկած մեր տղաներին: Հետո  նույն այդ նահատակված երիտասարդների կամ այլոց հիշատակը հավերժացնող հուշաղբյուրների տարածքներում, չխնայելով և ոչ մի անկյուն, գոյացած աղբն ամբողջությամբ համակ անտարբերությամբ նետում են նստատեղից  դուրս: Երբեմն լինում է, որ սա համալրվում է նաև  տներից բերված աղբով: Շատ դեպքերում օգնության է գալիս նաև մեր անկրկնելի բնությունը` տաղավարը ձորի վրա է, ջանք գործադրելու, քայլ կատարելու կարիքն էլ չկա, ամեն ինչ առավել քան հարմար է, ուղղակի գցում ենք և վերջ…

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՍՐԲԱՎԱՅՐԵՐՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Չանդրադառնալով հարցի իրավական կողմին` փորձենք հասկանալ թե  ինչ գնահատական կարելի է տալ այս ամենին, որ «կերտում» ենք բոլորով, ու  այնքան բնականի մեջ ենք դա դիտարկում, որ արտառոց, տհաճ, ամոթալի, զզվելի, մարդ արարածին ոչ հարիր ոչինչ չենք էլ տեսնում:  Համաձայնեք, որ  մեր ինքնության ու երկրի նկատմամբ սիրո և հարգանքի ամենակարևոր դրսևորումներից  մեկը դրանք սրբությամբ պահպանելն է,  իսկ պահպանել ասվածը այլ բացատրություն չաղտոտելուց ու չփչացնելուց բացի չի կարող լինել` տարրական քաղաքացիական պարտք, որի իրագործումը վեր է ածվում  հայրենասիրության և մի շարք այլ արժեքների: Դե ուրեմն եկեք ձերբազատվենք այդ արատավոր սովորույթից ու այն որպես  ամոթալի ու անպատվաբեր ժառանգություն չփոխանցենք մեր զավակներին:

Ահա այս էր հիմնական ասելիքը, որ նպատակ ունեին հասցնել ժողովրդին միջոցառման մասնակիցները:

Ակցիան կլինի շարունակական և գալիք տարվա ամռանը այն վերկածվի երիտասարդական շարժման` միաժամանակ ընդգրկելով տարածաշրջանի բոլոր հուշաղբյուր-հուշարձանների տարածքները: Համարձակվում ենք հուսալ, որ ոչ հեռու ապագայում մեր հասարակության համար այդ խնդիրը  հաղթահարված կլինի ամբողջությամբ:

ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՍՐԲԱՎԱՅՐԵՐՀՈՒՇԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ՝ ՍՐԲԱՎԱՅՐԵՐ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s