ԱՂՈԹՔԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ   

Standard

Image ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈԹԻԻ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ

        Հունիսի 21-ին նշվող «Խաղաղության և աղոթքի օրվա» շրջանակներում Կոթի համայնքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի ունեցավ  ՀԿ կենտրոնի, ԵԱԽ-ի, տարածաշրջանի հոգևոր առաջնորդի, Կոթիի  համայնքապետի և ԸԵՀԿ համակարգողի կողմից  համատեղ նախաձեռնված միջոցառում: Հոգևոր առաջնորդի կողմից ներկայացվեց օրվա խորհուրդը, եկեղեցի – հասարակություն – երիտասարդություն  փոխադարձ կապի կարևորությունը, նա երեխաներին սովորեցրեց ամենօրյա աղոթք և աղոթեց առ Աստված խաղաղության ու բարության համար: Այս այցելությունը նպատակ ուներ նաև այլ համայնքների երիտասարդներին հաղորդակից դարձնել  սահմանամերձ Կոթի գյուղի դարավոր պատմությանը, հոգևոր մշակույթին  ու ավանդույթներին:

       Սահմանամերձ Կոթի համայնքի ղեկավար Ֆելիքս Մելիքյանը ներկաներին հանգամանալից ներկայացրեց եկեղեցու պատմությունը, որի   կառուցումն սկսվել էր տեղի վարպետների կողմից 1904-1905 թվականներին՝ գյուղի բնակիչների հանգանակությունների միջոցներով: Աշխատանքներն ընդհատվել են առաջին համաշխարհային պատերազմի պատճառով և վերսկսվել միայն  երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: Վերջնական ավարտից հետո այն ծառայեցվել է  խորհրդային տնտեսության կարիքներին: Հինավուրց  Կոթի գյուղը, որի պատմամշակութային հոգևոր  արժեքների մասին հիշհատակվում է դեռևս հինգերորդ դարից /  միջնադարյան եկեղեցական համալիր կառույցի  ավերակները հայտնաբերվել են  վերջերս/  չէր կարող չօգտագործել մեր երկրի անկախության հետ ժողովրդին ընձեռնված հնարավորությունը: ԵՎ ահա, նախկին համագյուղացի բարերար,  հոգևորականների ընտանիքից սերված   Սահակ Խաչատրյանը, ով երկրորդ աշխարհամարտի ժամանակ գերեվարվելով ընկել էր Ֆրանսիա և ողջ կյանքն անցկացրել Վալանս քաղաքում, չունենալով ժառանգներ՝ նպատակ էր դրել իր ունեցվածքն ամբողջությամբ, հետագայում ներառյալ նաև թոշակը՝ ներդնել որևէ բարեգործական ծրագրի իրականացման գործում՝ մասնավորապես գյուղի եկեղեցու վերանորոգմանն ու վերաբացմանը: Այս ամենն իրականություն դարձնելու գործում նրան աջակցել է եղբոր թոռը՝ Արտեմ Խաչատրյանը: Վերջինս  մասնակցությունը պայմանավորված էր ինչպես աշխատանքների անմիջական կազմակերպմամբ, այնպես էլ ֆինանսական միջոցների համալրմամբ: Կոթիի  Սուրբ Աստվածածինը Մայր Աթոռի կողմից օծվել և համայնքին  է վերադարձվել  2008 թվականին:

Գյուղապետը բոլոր ներկաներին և այցելության նախաձեռնողներին շնորհակալություն հայտնեց գյուղի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար, իսկ ներկաներն իրենց համար բացահայտեցին պատմական Կոթին նորովի , հավատքի  նոր լույսի  ներքո:

Image

Image

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s