ՄԵՆՔ ՈՒԺԵՂ ԵՆՔ ՄԻԱՍԻՆ…    

Standard

Image Յուրաքանչյուր ազգ, հասարակություն կենսակայուն է նախևառաջ իր երիտասարդությամբ, իրենց այսօրն ու վաղը լավագույնս պատկերացնող  ու կերտող երիտասարդ աղջիկներով ու տղաներով: Իսկ երիտասարդության ուժը նրա միասնության,  համերաշխության ու համախմբվածության մեջ է:Այդ միասնության և համերաշխության ոգու դաստիարակման կարևորումն էր Նոյեմբերյանի տարածաշրջանի 19 համայնքների տասնյակ երիտասարդների ապրիլի 23-ին համախմբել «Մենք ուժեղ ենք միասին» խորագրի ներքո Երիտասարդության համերաշխության միջազգային օրվան նվիրված «Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի  նախաձեռնած  միջոցառման շրջանակներում:

 Միջոցառումը սկսվեց օրվա խորհրդի ներկայացմամբ, թեմատիկ ֆիլմի դիտմամբ և քննարկմամբ, ինչը հնարավորություն տվեց վեր հանել ներկայիս երիտասարդությանն առավել հուզող հիմնախնդիրները, հենց երիտասարդներից ստանալ նրանց միջև համերաշխությունն ամրապնդող և համախմբող կոնկրետ միջոցառումների առաջարկներ:

Image

 Միջոցառման երկրորդ մասում  ներկաների մասնակցությամբ անցկացվեց սպորտային երիտասարդական խաղ, որպես խորհրդանիշ նրանց միասնության, հետաքրքրությունների և նախասիրությունների ընդհանրության:

Image

Միջոցառումների շարքն ամփոփվեց դեպի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի հուշարձան իրականացված քայլերթով: Ակցիայի մասնակից երիտասարդները որպես  հարգանքի  տուրք  ծաղիկներ  դրեցին 1.5  միլիոն անմեղ զոհերի   հիշատակին  նվիրված հուշաքարին՝  կրկին ու կրկին իրենց սրտերում ու հոգիներում  բոցավառելով հայրենասիրության անշեջ կրակն ու միասնականության, համախմբվածության  կարևորման գիտակցումը ազգապահպանության նվիրական գործում:

Snapshot 4 (4-29-2013 4-04 PM)

Snapshot 5 (4-29-2013 4-05 PM)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s