ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀՈՒՅՍԻ ԿԱՄՈՒՐՋ» ՀԿ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂՈՒՄ

Standard

Image

«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- արդեն շուրջ երկու հազարամյակ այսպես են քրիստոնյա աշխարհի մարդիկ Սուրբ Զատիկի օրը  ավետում միմյանց:

  Լինելով  հեթանոսական տոն` Զատիկը հիմնականում բնորոշում է բնության զարթոնքը և բեղմնավորումը: Նոր կյանքի սկիզբը խորհրդանշող ձուն, ինչպես և կենաց ծառը հին հայերը վերագրում  էին մեռնող և հարություն առնող բնության աստծուն` Արային: Հետագայում այս տոնը քրիստոնեական օրացույցում վերարժևորվեց և կապվեց Հիսուս Քրիստոսի հարության հետ:

   Այս տոնակատարությունն իր մեջ ամփոփում է հայկական գեղեցիկ սովորույթներ, կենցաղային ավանդույթներ, այն նաև հայեցի դաստիարակության    յուրահատուկ մի միջոց է:

  Մարտի 31-ին «Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղում Սուրբ Զատիկի տոնը վերածվեց փոքրիկ հանդիսության: Գարնանային զարթոնքն ավետող գույներով ողողված սենյակն ասես ցնծում էր,իսկ միջոցառման մասնակից երեխաների ոգևորությունը սահմաններ չուներ:

  Միջոցառումը սկսվեց Սուրբ Զատիկյան ավետիսով,հակիրճ ներկայացվեց տոնի պատմությունն ու ծիսակարգը, հնչեցին տոնին նվիրված երգեր և բարեմաղթանքներ:

Միջոցառման 2-րդ մասը շարունակվեց հենց եկեղեցում, որտեղ կենտրոնի  սաներն ու մանկավարժները  ներկա գտնվեցին Զատիկին նվիրված պատարագին: Ծիսական արարողակարգի  ողջ ընթացքում եկեղեցական երգչախումբն իր հոգեպարար երգով կարծես թե մաքրագործում էր ներկաների հոգիները: Բոլոր ներկաները մոմեր վառեցին և առ Աստված հղեցին իրենց աղոթքները վասն խաղաղության ու զարթոնքի, ամենայն լավի և բարու հարության ու վերածննդի:

ImageImageImage

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s