ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՄԱՅՐԻ’Կ

Стандартный

Image…Այ քչքչան առվակ,

Այ լրաբեր սարյակ,

Այ զեփյուռիկ թեթև,

Հովիկ մետաքսաթև,

Այ թուփ, այ կանաչ ծառ,

Ամեն մեկդ մենակ

Գարուն հո չե՞ք բերի…

Մենք բոլորս ենք մեկտեղ

                                                                                     Բացել գարուն շքեղ,

                                                                                   Մենք բոլորս ենք բերում

                                                                                    Ողջ աշխարհին գարուն:

                               Հենրիկ Արթենյան

                                                                                                                   «Սիրելի մայրիկներ, շնորհավորում ենք ձեր բոլորի մարտի 8-ը: Թող գարնան ջերմությունն ու բնության վառ գույները ձեր տներում դառնան մեղեդու մեղրածոր հնչյուններ և ձեզ միայն ուրախություն և բերկրանք պարգևեն»,- այսպիսի ջերմ շնորհավորական խոսքերով  սկսվեց «Հույսի կամուրջի» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղում կազմակերպված ցերեկույթը` նվիրված կանանց միջազգային օրվան: Այս գեղեցիկ միջոցառմանը կենտրոնի բանավեճի,  նկարչության,խեցեգործության,ձեռքի աշխատանքի և երգ-երաժշտության խմբերի սաներն իրենց մանկավարժների հետ միասին դեռ շաբաթներ առաջ սրտի մեծ թրթիռով էին պատրաստվել՝ տասնյակ թեմատիկ գեղանկարներ,շնորհավորական բացիկներ,կավե հուշանվերներ , գեղեցիկ երաժշտական և պարային  կատարումներ:

Միջոցառման շրջանակներում ներկայացվեցին օրվա խորհուրդը և տոնի պատմությունը,մեծարվեց հայ կինը և մայրը:Սենյակը ողողված էր կենտրոնի սաների բազմապիսի աշխատանքներով ներկայացված գարնանային գույներով ու շնչով:

Վերջում միջոցառմանը ներկա ծնողներն ու մանկավարժներն իրենց շնորհակալությունը հայտնեցին երեխաներին` իրենց գարնանային հրաշալի  տրամադրություն պարգևելու  և մարտի 8-յան այդ օրը անմոռանալի  տոնի վերածելու համար:ImageImage

 Image

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s