ԿԵՆԱՐԱՐ ՕԶՈՆԸ

Стандартный

Օզոնը կազմում է մեր մթնոլորտի շատ փոքր մասը, սակայն դրա ներկայությունը կենսական նշանակություն ունի մարդկանց բարեկեցության համար: Մթնոլորտային օզոնի 90% -ից ավելի պարունակությունը գտնվում է վերնոլորտում՝ «օզոնային շերտում»,  որը վահանի պես պաշտպանում է մեզ Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթումից:  Սակայն 1970-ական թվականներին հայտնաբերվել է, որ մարդու կողմից ստեղծված որոշ քիմիական նյութեր կարող են քայքայել և քայքայում են օզոնն ու օզոնային շերտը: Արդյունքում երկրի մակերևույթ հասնող ուլտրամանուշակագույն ճառագայթման աճը կարող է հանգեցնել մաշկի քաղցկեղի, աչքի կատարակտի դեպքերի և այլ տեսակի հիվանդությունների աճի:

Սեպտեմբերի 14-ին «Հույսի կամուրջ» հկ Նոյեմբերյանի մասնաճյուղում տեղի ունեցավ կլոր սեղան-քննարկում` նվիրված սեպտեմբերի 16-ին նշվող օզոնային շերտի պաշտպանության միջազգային օրվան:Ներկայացվեցին հատկապես մարդկային գործունեության  այն տեսակը, որոնք պատճառ են դառնում  վերնոլորտի օզոնային շերտը քայքայող քլոր և բրոմ պարունակող գազային   արտանետումների համար: Առօրյա կյանքում շրջապատող բնաշխարհի  նկատմամբ պատշաճ վերաբերմունք դաստիարակելու նպատակով մասնակից երեխաներին ու  երիտասարդներին ներկայացվեցին այն պարզագույն   գործողությունները, որոնք կարող են անել մեզնից յուրաքանչյուրը գլոբալ տաքացման և օզոնային շերտի քայքայման ու դրանց բացասական ազդեցությունը նվազեցնելու և կանխելու համար: Իսկ հանդիպման ավարտին ցուցադրված՝ «Մեր մոլորակի պաշտպան օզի օզոնը» վերնագրով գիտա-ճանաչողական մուլտֆիլմն առավել պատկերավոր կերպով ամփոփեց օրվա թեման` մասնակիցների մոտ հիրավի սերմանելով ու ամրապնդելով բարեխիղճ ու պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի  և կենարար օզոնային շերտի պաշտպանության  հարցում:

         

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s