ՍՊՈՐՏԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ

Standard

Օգոստոսի 12-ին «Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի սաները քաղաքային մարզադպրոցում Սպորտը բոլորի համար խորագրի ներքո անցկացրեցին   սպորտային միջոցառումների շարք` նվիրված Երիտասարդության միջազգային օրվան:  Սպորտային խաղերի մեկնարկը տրվեց թիմերի փոխադարձ ողջույնով, «Բազե» և «Պեգաս» թիմերը ներկայացրին իրենց անդամներին և սպորտային միջոցառումներից  ունեցած իրենց սպասելիքները:

Սպորտային խաղ-վարժությունները չափազանց բազմաբնույթ էին` մասնակիցներից պահանջելով արագություն, ուշադրության կենտրոնացում, հնարամտություն և թիմային ոգու դրսևորում: Խաղերն ընդմիջվեցին նաև թիմերին ուղղված ճանաչողական հարց ու պատասխաններով` ինչն էլ ավելի հագեցած դարձրեց մրցութային ժամանցը:

Սպորտային խաղերի ավարտին ժյուրին ամփոփեց խաղի հաշիվը` 30-25 հաշվով հաղթող ճանաչելով «Բազե» թիմին:

Վերջում թիմերը կիսվեցին իրենց տպավորություններով,ապրումներով ու խաղային փորձառությամբ` մեկ անգամ ևս կարևորելով սպորտային միջոցառումների դերը երիտասարդության համախմբման,համայնքային ներառման ու համընդհանուր հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման գործում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s