ՍՊՈՐՏԸ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ

Standard

«Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի բանավեճի ակումբի սաների օգոստոսի 3-ի  քննարկումը նվիրված էր մարդու իրավունքների իրացման և պաշտպանության, երիտասարդության համախմբման և համայնքային ներառման գործում սպորտի և սպորտային միջոցառումների ունեցած դերի ու նշանակության վերլուծությանը:

Մարդու իրավունքների հռչակագրերից կամ դաշնագրերից ոչ մեկում չկան առանձին կետեր, որոնք կսահմանեին սպորտով զբաղվելու կամ սպորտի մատչելիության մարդու իրավունքը: Այդուհանդերձ, սպորտը կարող է համարվել ինչպես կրթության, այնպես էլ մշակութային իրավունքների կարևոր բաղադրիչ:

Երեխայի իրավունքների մասին համաձայնագիրը սահմանում է` երեխայի կրթությունը պետք է ուղղված լինի «…..երեխայի անհատականության, տաղանդի և մտավոր ու ֆիզիկական կարողությունների  հնարավորինս լիարժեք զարգացմանը»: Բոլոր երկրներում սպորտն անկասկած հանդիսանում է մշակութային կյանքի կարևոր մաս, և կարելի է փաստել, որ յուրաքանչյուր ոք ունի իրավունք` վայելել սպորտը որպես հանդիսատես, մարզիկ կամ սպորտային միջոցառման մասնակից անդամ:

Սպորտի օգնությամբ մարդիկ ձեռք են բերում ֆիզիկական և մտավոր զարգացում: Մասնակցությունը սպորտային միջոցառումներին բարձրացնում է ինքնահարգանքը. այն տալիս է ինքնադրսևորման ու այլոց հարգանքին արժանանալու հնարավորություններ, ծնում է ընդհանուր  հետաքրքրություններ ու արժեքներ, սովորեցնում է սոցիալական հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական երկրի և քաղաքացիական հասարակության կայացման համար: Սպորտն ընդլայնում է սոցիալական ու մշակութային կյանքի շրջանակները` միավորելով անհատներին ու համայնքներին, օգնելով հաղթահարել տարբերություններն ու խրախուսել երկխոսությունը` դրանով իսկ ճանապարհ հարթելով նախապաշարմունքների, կարծրատիպերի, խմբային տարբերությունների, անհանդուրժողականության և խտրականության հաղթահարման համար:

 

 

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s