ՄԵՐ ԱԼԲԵՐՏԸ

Стандартный

2012թ-ի հունվարից     «Հույսի կամուրջ»    Հկ Նոյեմբերյանի  մասնաճյուղում մեկնարկեց  կենտրոնի սաներին նվիրված անհատական միջոցառումների շարքը:

Գարնանամուտի առաջին օրվա՝ մարտի մեկի միջոցառումը նվիրված էր  կենտրոնի առաջին սաներից մեկին՝ Ալբերտ Անանյանին:

3-ամյա Ալբերտիկն առաջիններից էր, ով օգոստոսյան մի ջերմ առավոտ մուտք գործեց նորաբաց կենտրոն և իր համար գտավ հարազատ ու կանչող մի միջավայր, ուր ֆիզիոթերապիայի, արտ  թերապիայի և սոցիալ-հոգեբանամանկավարժական տարբեր  ծառայությունների միջոցով երեխաների համար ստեղծված են ինքնադրսևորման և կարողությունների զարգացման լայն հնարավորություններ:

Ալբերտն  այսօր  9-ը  տարեկան է, ընդգրկված է կենտրոնում գործող խեցեգործության, նկարչության, ձեռքի աշխատանքի և բանավեճի ակումբներում, ակտիվորեն մասնակցում է կենտրոնի կողմից նախաձեռնվող բոլոր հանրային միջոցառումներին: Կենտրոնում անցկացրած  6 տարիներն անասելի մեծ նշանակություն են ունեցել նրա կայացման գործում՝ ներշնչելով նրան ինքնավստահություն, զարգացնելով նրա կարողություններն ու հմտությունները:

Դրա անմիջական վկաները միջոցառման հյուրերն էին՝ Ալբերտիկի մայրը, դասղեկը, ուսուցիչները, դասընկերները՝ մարդիկ, ովքեր սիրում են նրան և ուրախանում նրա ձեռքբերումներով:

Կենտրոնում ցուցադրված էին Ալբերտի նկարներն ու ձեռքի աշխատանքները, իսկ նրա հուզիչ երաժշտական զուգերգը մեծ անակնկալ էր բոլոր  ներկաների համար: Ալբերտի հետ ավելի քան 6 տարի աշխատող կենտրոնի մանկավարժները ներկայացրին հետաքրքիր ու զավեշտալի պատմություններ, իրադարձություններ օրվա հերոսի վերաբերյալ, իսկ դասընկերներն  ու  ուսուցիչները ներկայացրին  Ալբերտ Անանյանի դպրոցական առօրյան: Միջոցառումը համակված էր անսահման ջերմությամբ, անկեղծությամբ: Հուզված էին  թե Ալբերտի մայրը, և թե նրա դասընկերներն  ու ուսուցիչները: Իսկ օրվա հերոսի՝ Ալբերտի շփոթվածությունն աստիճանաբար իր տեղը զիջեց հրճվանքի ու  ոգևորության  մի հետաքրքիր զգացողության:

Միջոցառումը մեծ լիցքեր հաղորդեց բոլոր ներկաներին՝ նորովի ամրապնդելով  կենտրոն-դպրոց-ծնող փոխհամագործակցությունն  ի նպաստ  երեխայի կարողությունների  համակողմանի զարգացման: Իսկ Ալբերտի համար, իրավամբ, այն դարձավ անցյալի ձեռքբերումներն ամփոփելու և նոր նպատակների սահմանման ուղենիշ:

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s