ԲԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎՈՒՄ Է ԻՆՁՆԻՑ

Standard

Բարության մասին խոսքից բարի գործի

Փետրվարի 17-ին`«Բարության ինքնաբուխ դրսևորման միջազգային օրվան», Նոյեմբերյանի մեդիա ակումբի երեխաները առանձնահատուկ ոգևորությամբ էին պատրաստվել:

Դեռ փետրվարի 10-ից ակումբի անդամ երեխաները հարցախույզ էին անում Նոյեմբերյանի  քաղաքացիներին, բոլորին տալով նույն հարցը. « Ի՞նչ բարի գործ կանեք Դուք փետրվարի 17-ին»: Ի մի բերելով բոլոր հարցված քաղաքացիների կարծիքները, երեխաները որոշեցին մի քանի « բարի գործ» իրականացնել, այն է` 1. աջակցություն ցույց տալ Պտղավանի մի ընտանիքի, որտեղ կան հեմոլիտիկ սակավարյունությամբ  հիվանդ երկու երեխա,որին միացան նաև Նոյեմբերյանի ավագ և միջնակարգ դպրոցը( ինչի մասին կտեղեկացնենք հաջորդիվ), 2. օրվա խորհուրդը կրող փուչիկներ և բացիկներ նվիրել նոյեմբերյանցիներին, 3.  կենտրոնում մի փոքրիկ միջոցառում կազմակերպել  «Բարությունը սկսվում է ինձնից» խորագրով:  Այսպիսով, երեխաները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բարությունը, սկսվելով ավյունով և բարեսրտությամբ լեցուն մի խումբ աշակերտներից, կարող է դրդել մեծահասակներին ևս մեկ անգամ արժևորել կյանքը և հասկանալ, որ արված լավությունը երբեք անհետ չի չքանում, այլ ավելի է մեծանում և վերադառնում  դեպի բարի մարդիկ: Ուրեմն, եկեք չչարանանք աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով և լինենք բարի ու կամեցող միմյանց նկատմամբ:

Գթասրտությունը` նեցուկ

          Վերջերս Նոյեմբերյանի ավագ դպրոցի աշակերտական խորհուրդը տեղի «Հույսի կամուրջ» կազմակերպության աշխատակցից ( ով դպրոց էր եկել կոչ անելու միանալ «Բարության ինքնաբուխ դրսևորման միջազգային օրվան» նվիրված քարոզարշավին) տեղեկացավ Պտղավան գյուղի սոցիալապես խիստ անապահով մի ընտանիքի մասին: Դպրոցի աշխորհուրդը այդ մասին տեղեկացրեց առանձին դասարանների ներկայացուցիչներին, ապա նրանց և դասղեկների անմիջական օգնությամբ որոշակի գումար հանգանակվեց  և ուղարկվեց հասցեատերերին: Պտղավանի գյուղապետարանը հատուկ շնորհակալություն է հայտնել դպրոցի տնօրինությանը և աշխորհրդին` ցուցաբերած ուշադրության, հոգատարության համար:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s