ԸՆԴԴԵՄ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՐԻՔԻ

Standard

Հոկտեմբերի 17-ին, Աղքատության հաղթահարման միջազգային օրը, կենտրոնում տեղի ունեցավ «Ընդդեմ աղքատության չարիքի» խորագրով ակցիա, որին մասնակցեցին 40  երեխաներ և երիտասարդներ տարածաշրջանի 8 համայնքներից: Ակցիայի շրջանակներում նախատեսված կլոր սեղան-քննարկումը սկսվեց կենտրոնում մեկնարկած համանուն խորագրի ներքո բացված ցուցահանդեսի նկարների  դիտումով:   Ցուցահանդեսին ներկայացված շուրջ 70 նկարների մեջ հետաքրքիր կերպով  արտացոլված  էր աղքատության երևույթն իր ողջ բազմազանության մեջ:

   Ներկաներն անդրադարձան աղքատության երևույթի  բացարձակ և հարաբերական   բնույթին, այն  ծնող գործոնների վերլուծությանն ու դրանց հաղթահարման մեխանիզմների քննարկմանը: Աղքատության հետ կապված հիմնախնդիրների շարքում առանձնահատուկ կարևորվեց  աղքատության մշակութային պայմանավորվածությունը և պայքարը աղքատության մշակույթի` որպես յուրահատուկ մտածողություն ու գործելակերպ ծնող,  վերարտադրող բացասական մեխանիզմի դեմ, ինչը, ցավոք, մարդկանց հանդուրժող է դարձնում  սեփական անկարողության, հնարավորությունների սահմանափակման, իրավունքների ոտնահարման, սոցիալական մեկուսացման  արատավոր երևույթների նկատմամբ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s