ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ

Standard

Օգոստոսի 26-ին «Հույսի կամուրջ» ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղը  «Ապրել միասին, սովորել միասին» ծրագրի շրջանակներում  նախաձեռնել էր հանդիպում  տարածաշրջանի դպրոցների  շահերի պաշտպանության ծնողական խմբի անդամների հետ: Հանդիպումը նպատակ ուներ հակիրճ ամփոփել ծրագրի ներկայիս  փուլի արդյունքները, նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ  հստակ նախագծել  և առավել ակտիվացնել   ծնողների դերակատարումը հաշմանդամություն և կրթության  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների  կրթության և համայնքային կյանքին  մասնակցության  հարցում: Այս առումով  հատկապես կարևորվեց ծնողների անդամակցության հարցը դպրոցական ծնողական խորհուրդներին` որպես  ծնող-դպրոց  համագործակցությունն  ամրապնդող  և դպրոցում երեխայի իրավունքների պաշտպանությունն ապահովող   կարևոր խորհրդակցական մարմին: Ծնողներին ներկայացվեց ՀՀ պետական հանրակրթական հաստատության ծնողական խորհրդի օրինակելի կանոնադրությունը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց ծնողական խորհրդի գործունեության նպատակներին  և  իրավասություններին: Կազմակերպության աշխատակիցները  շահերի պաշտպան ծնողներին կոչ արեցին  հանձին այս խորհրդակցական մարմնի իրապես տեսնել իրենց երեխաների շահերի պաշտպանության կարևոր մեխանիզմ և գործնական տրամադրվածությամբ մասնակցել ծնողական խորհուրդների առաջիկա ընտրություններին:

Իսկ գործնական տրամադրվածության համար բավարար ոգեշնչում ու հավատ  ծնողներն անշուշտ ունեն, դա թերևս այն դրական փոփոխությունն է, որ ներառական կրթության ծրագիրն իր հետ բերեց տարածաշրջան  և տասնյակ ընտանիքներ: Ծրագրի հաջող ընթացքի լավագույն հավաստիքներից մեկն անշուշտ կրկին դպրոց գնալու այն մեծ սպասումն է, որ, ծնողների հավաստմամբ, առկա է բոլոր երեխաների մոտ: Եվ որքան ավելի է մոտենում սեպտեմբերի մեկը, երեխաներն այնքան ավելի անհամբեր են դառնում: Պտղավանի դպրոցի սան Նունեն ուսումնական տարվա մեկնարկին նախորդող օրերի քանակով քաղցրավենիք է պահում գրպանում  և ամեն օր հաճելի սպասումով ճաշակում  իր կոնֆետներից մեկը: Հաղթանակի դպրոցի սան փոքրիկ Կատյան  անընդհատ մոտենում ու իր գեղեցիկ աչիկներն է հառում սենյակի պատից կախված օրացույցին` ասես գաղտնի խնդրելով օրերին փոքր-ինչ արագ հաջորդել միմյանց` րոպե առաջ դպրոց գնալու բերկրանքը վայելելու համար:

Միթե  սա հաջողություն չէ…. Դեռ երեկ դպրոցից խուսափող,երկչոտ ու անվստահ քայլերով դպրոց գնացող տասնյակ երեխաների համար այն դարձել է սպասված ու սիրելի: Այսօր արդեն վստահաբար կարող ենք ասել, որ ներառական կրթությունն այս երեխաներին ամենամյա սեպտեմբերյան գիտելիքի տոն պարգևելուց բացի  նրանց համար արժանապատիվ ու լուսավոր կյանքի ուղենիշ կդառնա, ներկան ապագայի հետ կապող կայուն ու հուսալի կամուրջ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s