ՍՊՈՐՏԸ ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Standard

2011թ. հուլիսի 20-ից 25-ը Նոյեմբերյանի քաղաքային մարզադպրոցում տարածաշրջանի 3 համայնքների  երեխաների և երիտասարդների  մասնակցությամբ տեղի ունեցավ «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» խորագրով մարզաշարը:

Մարզական խաղերին մասնակցեցին հաշմանդամություն և  սոցիալ-կրթական  կարիքներ ունեցող  50 երեխաներ ու երիտասարդներ  Նոյեմբերյանից ու հարակից համայնքներից, ինչպես նաև ծնողներ և մանկավարժներ:Մրցաշարը հագեցած էր ոչ միայն սպորտային խաղերով, այլ ներառում էր մասնակիցների տրամաբանությունն ու ուշադրությունը մարզող մի շարք այլ խաղ-վարժանքներ: Սպորտային մրցաշրջանի 5 օրերը անասելի ոգևորությամբ ու հույզերով էին համակել բոլոր մասնակիցներին:

Մրցաշրջանի ավարտին մասնակիցներին հաճելի անակնկալներ էին սպասվում. կենտրոնի ձեռքի աշխատանքի և խեցեգործության խմբի սաներն իրենց գեղեցիկ աշխատանքներն էին նվեր բերել մասնակից բոլոր թիմերին: Մրցույթն ավարտվեց 5-5 կամ հաղթանակ-հաղթանակ   հաշվով: Այո, իրապես հաղթանակ-հաղթանակ ,և  ոչ թե` ոչ ոքի հաշվով, որովհետև բոլոր մասնակիցներն իրենց հետ տարան  անասելի մի ուժ , կենսունակություն հաղորդող մեծ էներգիա:

Մասնակից բոլոր երեխաների ու երիտասարդների հոգիներում  այս մրցաշարն, իրավամբ, դաստիարակեց  մրցման, թիմային   պայքարի, ինքնակատարելագործման  ու  ինքնահաստատման  մեծ ձգտում:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s