Ե´Կ ԸՆԿԵՐԱՆԱՆՔ

Standard

Հունիսի 9-ին «Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղը Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տանը  տարածաշրջանի 21  ներառական դպրոցների մասնակցությամբ նախաձեռնել էր  «Ե´Կ  ԸՆԿԵՐԱՆԱՆՔ» խորագրով մեծ միջոցառում` նվիրված «Ընկերների  միջազգային օրվան»

Ամեն տարի հունիսի  9-ին մեծ թվով երկրներ  նշում են  «ամենաջերմ ու հոգեթով» տոներից մեկը` «Ընկերների միջազգային օրը»: Տոնի պատմությունը պարուրված է հեռավոր անցյալի անհայտ մշուշով, այն չունի իրավական ճանաչում և ամրագրված չէ օրենսդրորեն:Սակայն այս օրն իր մեջ մեծ ու բարի խորհուրդ ունի, այն  մարդկային  փոխհարաբերությունների մասին մտորելու և դրանք  բարելավելու լավ առիթ է,  հոգեհարազատ  յուրաքանչյուր մարդու,բնության ամեն մի մասնիկի: Ընկերությունը  կարևորված  ու գովերգված է աշխարհի բոլոր ժողովուրդների մոտ,բոլոր ժամանակներում  ընկերական  հարաբերություններում  գնահատվել և  արժևորվել են նախևառաջ  հավատարմությունը, զգացմունքների խորաթափանցությունն ու տևականությունը: «Ընկերների միջազգային օրն»  այդ վեհագույն արժեքի մասին ևս մեկ անգամ խորհրդածելու լավագույն հնարավորություն է: Այս օրը հոգու և սրտի տոն է, ինչի շնորհիվ դարձել է բարի ավանդույթ աշխարհի  շատ ժողովուրդների համար :

Հայերիս համար  «Ընկեր»  գաղափարը սրբություն է: Այդպիսի վերաբերմունքը հավանաբար իր ակունքներում ունի Հիսուս Քրիստոսի պատվիրաններից մեկը`

-Սիրեցեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ: Չկա ավելին այն սիրուց առավել, որ  պատրաստակամ ես  նվիրել սեփական հոգիդ  ընկերներիդ համար:

Հունիսի 9-ին «Հույսի կամուրջ» Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղը Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի տանը  տարածաշրջանի 21 ներառական դպրոցների մասնակցությամբ նախաձեռնել էր «Ե´Կ  ԸՆԿԵՐԱՆԱՆՔ» խորագրով մեծ միջոցառում` նվիրված «Ընկերության միջազգային օրվան»: 21 դպրոցների շուրջ 60 սաներ իրենց գեղեցիկ երաժշտական կատարումներով, ասմունքով ու բեմականացումներով մշակույթի տան բեմից  անդրադարձան մարդկային վեհագույն արժեքներից մեկին` ընկերության  թեմային:

Մասնակից երեխաներից շատերի համար սա առաջին բեմն էր, ինքնադրսևորման և սեփական կարողությունների նկատմամբ ինքնավստահության ձեռքբերման մի լավագույն հնարավորություն: Միջոցառումը բացվեց Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» խրատական ստեղծագործության բեմականացմամբ, ներկայացվեցին հայ երաժիշտների և գրողների  մի շարք թեմատիկ ստեղծագործություններ:

Մշակույթի տան մեծ դահլիճում բացված էր նաև  տարածաշրջանի մասնակից դպրոցների և «Հույսի կամուրջ»  Հկ Նոյեմբերյանի մասնաճյուղի երեխաների ձեռքի աշխատանքների և թեմատիկ նկարների ցուցահանդեսը:

Օրվա ուղերձը բոլոր մարդկանց միջև ընկերական ու բարեկամական ջերմ կապերի հաստատումն էր, ամուր և միասնական հասարակության ստեղծումը բոլորի համար:

Միջոցառումն ավարտվեց գերմանացի հայտնի մտածող Ֆ.Նիցշեի  հանրահայտ խոսքերով`

-Եթե ստրուկ ես,չես կարող ընկեր լինել,եթե տիրակալ ես,չես կարող ընկերներ ունենալ:

Եղեք ուղղակի բարի մարդ և ազատ քաղաքացի,քանզի բոլոր բարի մարդիկ միմյանց ընկերներ են:Հիշեցե’ք ընդմիշտ,ընկեր ունենալու միակ միջոցն այդպիսին լինելն է:    Ե´Կ   ԸՆԿԵՐԱՆԱՆՔ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s