Ըստ  երեխայի և նրա ընտանիքի կարիքների ուսումնասիրման,գնահատման հիման վրա մշակված սոցիալ-հոգեբանամանկավարժական վերականգնողական անհատական ծրագրի` երեխաները տարիքային համապատասխան խմբերում և կամ անհատական պարապմունքների ձևով ընդգրկվում են կենտրոնի ներքոնշյալ ծառայություններում`
Հոգեբանի ծառայություն
Երեխայի անձի կայացումը դժվարացնող պայմանների հայտնաբերում և նրանց սոցիալ-հոգեբանական հմտությունների ու կարողությունների զարգացում: Երեխայի հուզակամային, ճանաչողական զարգացման, վարքային, շփման դժվարությունների բացահայտում և դրանց ուղղված անհատական և խմբային պարապմունքների, խորհրդատվությունների իրականացում: Աջակցություն մանկավարժներին, ծնողներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին անձնային, մասնագիտական և այլ կոնկրետ պրոբլեմների լուծման գործում: Բազմամասնագիտական թիմի հետ համատեղ երեխայի կարիքների գնահատում և սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմում:
Հատուկ մանկավարժի ծառայություն
Երեխայի խոսքային ու մտավոր զարգացման դժվարությունների բացահայտում և դրանց ուղղված անհատական և խմբային պարապմունքների, խորհրդատվությունների իրականացում`հիմնվելով երեխայի ուժեղ կողմերի, նախասիրությունների ու կարողությունների վրա: Բազմամասնագիտական թիմի հետ համատեղ երեխայի կարիքների գնահատում և սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմում:
Սոցիալական աշխատանք
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների շարունակական հայտնաբերում, բազմամասնագիտական թիմի հետ համատեղ երեխայի կարիքների գնահատում, սոցիալ-հոգեբանական վերականգնողական անհատական ծրագրի կազմում, ընդգրկում կենտրոնում մատուցվղ ծառայություններում և ուղղորդում համապատասխան առողջապահական, սոցիալական, կրթական կառույցներ: Կենտրոնում և կենտրոնից դուրս երեխայի սոցիալականացման ուղղությամբ տարվող աշխատանքների իրականացում: Տունայցերի իրականացում, ընտանիք-համայնքային կառույցներ կապերի ստեղծում և ամրապնդում:
Կյանքի հմտության ծառայություն
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների  ինքնասպասարկման, սոցիալական շփման և հաղորդակցության հմտությունների ձևավորում, ստեղծագործական ընդունակությունների և կարողությունների բացահայտում, մասնագիտական նախասիրությունների և հակումների ձևավորում:
 
Արտ թերապիայի ծառայություններ
Երգեցողություն
Երեխաների մոտ երաժշտական նյութի կատարողական հմտությունների, համույթային
 ելույթների կարողությունների ձևավորում, երաժշտական կերպարային և անհատական
 ստեղծագործական պատկերացումների սերմանում և ընդլայնում:
Խեցեգործություն
Նկարչություն
Ձեռքի աշխատանք
Երեխաների մոտ  գունաճանաչողության, գունաընկալման, երևակայության, ուշադրության, հիշողության զարգացում, ձեռքի մանր մոտորիկայի զգայական-շարժողական զարգացում: Երեխաների հույզերի կարգավորում, բացասական հույզերի արտամղում: Երեխաների գեղագիտական ճաշակի և ստեղծագործական մտքի զարգացում: Խմբային համագործակցված աշխատանքի կարողությունների ու հմտությունների զարգացում:
Համակարգչային հիմնական հմտությունների ուսուցում
Պարապմունքների միջոցով երեխաներին համակարգչի և համակարգչային հիմնական սարքավորումների մասին տեղեկատվության տրամադրում: Ծանոթացում գործավարական ծրագրի բաղկացուցիչ տարրերին, ստանդարտ ծրագրերին, դրանցում պարզագույն գործողություններ կատարելու հմտությունների ձևավորում: Համացանցի օգտագործման տեխնիկան: Համակարգչային ծրագրերի ու խաղերի միջոցով երեխաների մանր մոտորիկայի և իմացական կարողությունների զարգացում:
Ֆիզիկական վերականգնողական թերապիա
Երեխային բուժող բժշկի հետ համագործակցված երեխայի մարմնի շեղումների գնահատում, կանխարգելում և կառավարում: Երեխայի հենաշարժողական և մանր ու խոշոր մոտորիկայի  վերականգնողական և զարգացման ծրագրի կազմում, իրագործում բուժող բժշկի հետ միասին: Երեխայի մարմնի նախապատրաստում ֆունկցիոնալ   գործունեության, օժանդակ հարմարանքների օգնությամբ քայլելու կարողության զարգացում:
Էրգոթերապիա
Երեխաների վերին վերջույթների  զգայական-շարժողական ակտիվության զարգացում:
Տրանսպորտային ծառայություն
   Կենտրոնն իր շահառուներին մատուցում է տրանսպորտային ծառայություն, որի շրջանակում հարմարեցված միկրոավտոբուսի միջոցով կազմակերպում է հարակից համայնքներից երեխաների տեղափոխումը կենտրոն ծառայություններից օգտվելու նպատակով:
Խորհրդատեղեկատվական ծառայության
Կենտրոնում գործող խորհրդատեղեկատվական ծառայության շրջանակում շահառու ընտանիքներին տրամադրվում են խորհրդատվություններ սոցիալական, առողջապահական և իրավական հարցերի շուրջ:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s