ԻՄ ՀԻՆԳ ՕԳՆԱԿԱՆՆԵՐԸ

Standard

Նոյեմբերյանի թիվ 2-րդ հիմնական դպրոցի 2-րդ Ա և Բ դասարանների <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայի <<Իմ հինգ օգնականները>> դասը անցկացրեց <<Հույսի կամուրջ>> հ/կ Նոյեմբերյանի մ/ճ հատուկ մանկավարժ Արփինե Ամիրաղյանը: Դասի նպատակն էր

• Երեխաների մոտ ձևավորել պատկերացում հինգ զգայարանների` <<օգնականների>> մասին

• Ձևավորել դրական և ադեքվատ վերաբերմունք լսողական և տեսողական խնդիր ունեցեղ մարդկանց հանդեպ:

Մեծ ուշադրություն է դարձվել դասապրոցեսին կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների մասնակցությանը: Դասը ինտերակտիվ էր՝ հագեցած տեսական փորձերով՝ նախատեսված նյութը մատչելի և հասկանալի մատուցելու համար: Երեխաները մասնակցեցին մեծ հետաքրքրությամբ: Դասապրոցեսին ներկա էին նաև դպրոցի ուսմասվարն ու ներառական թիմի ուսուցչի օգնականը, ովքեր ողջունեցին դասի անցկացման գաղափարը և կարևորեցին նմանատիպ նախաձեռնությունների շրջանակում կենտրոնի և դպրոցի հոգեբանամանկավարժական թիմերի համագործակցության սերտացումը:

WP_20140911_014     WP_20140911_018     WP_20140911_034     WP_20140911_024             WP_20140911_037     WP_20140911_001

WP_20140911_057       WP_20140912_002   WP_20140912_009       WP_20140912_010

 

WP_20140911_005   WP_20140911_067  WP_20140912_012

 

«ԳՐԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ»

Standard

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, նշվում Է Գրագիտության միջազգային օրը: Օրը սահմանվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1966 թվականին՝ անգրագիտության վերացման հարցով կրթության նախարարների համաշխարհային խորհրդաժողովի առաջարկով: Տոնի գլխավոր նպատակն է աշխուժացնել հասարակության ջանքերը գրագիտության տարածման գործում: Ներկա դրությամբ աշխարհում գրագետ մարդկանց թիվը հասել է մինչև 4 մլրդ-ի: Չնայած շատ երկրների ունեցած հաջողություններին՝ ավելի քան 860 մլն մեծահասակներ անգրագետ են մնում, իսկ ավելի քան 100 մլն երեխաներ դպրոց չեն հաճախում: Գոյություն ունի գրագիտությունը տարածելու ծրագրերի ակնհայտ անհրաժեշտություն, այդ իսկ պատճառով «Հույսի կամուրջ» հ/կ Նոյեմբերյանի ՄՃ-ը միացավ այդ ծրագրին՝ շնորհավորելով Նոյեմբերյանի թիվ 2 հիմնական դպրոցի բոլոր առաջին դասարանցիներին, թվով՝ 57 երեխայի, և կազմակերպելով փոքրիկ ակցիա՝ կենտրոնի սաների կողնից պատրաստված գունագեղ էջանշաններ:

20140909_112344

 

 

 

20140909_112110 20140909_112312 20140909_114649 20140909_114954 20140909_115217 20140909_115414

«ՄԵՆՔ 9 ՏԱՐԵԿԱՆ ԵՆՔ»

Standard

Ուղիղ 9 տարի առաջ Նոյեմբերյանի զ. Անդրանիկ/1 հասցեում գտնվող գողտրիկ, գրեթե մեկդարյա պատմություն ունեցող շենքը իր դռները բացեց  ոչ միայն քաղաք Նոյեմբերյանի, այլ տարածաշրջանի բոլոր գյուղերի երեխաների համար: «Հույսի կամուրջ » հ/կ Նոյեմբերյանի «Երեխայի զարգացման կենտրոն »-ի ծառայություններից օգտվել է շուրջ 700 երեխա և  բազմաթիվ ընտանիքներ:Կենտրոնը առ այսօր աջակցում է կրթության մատչելիության և հավասար հնհարավորությունների  ապահովմանը հաշմանդամություն ունեցող և կրթության այլ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և երիտասարդների համար՝ զարգացնելով իրենց մտավոր, ֆիզիկական և հոգևոր կարողությունները, ինչպես նաև համայնքում անկախ և լիարժեք ապրելու սոցիալական հմտությունները:

Հավատարիմ այդ նպատակներին` մասնաճյուղի աշխատակիցները անցած տարիների ընթացքում արձանագրել են բազում փոքր և մեծ հաջողություններ, որոնք չափվում են  երեխայի կյանքում տեղի ունեցած դրական տեղաշարժերով ու փոփոխություններով:

Օգոստոսի 25-ին «Հույսի կամուրջ»  հ/կ Նոյեմբերյանի մասնաճյուղը նշեց իր ստեղծման 9-ամյակը:Կենտրոնի բոլոր երեխաները մեծ ոգևորությամբ մասնակցեցին յուրօրինակ հեծանվավազքին,որը տեղի ունեցավ քաղաքային ֆուտբոլային մարզահրապարակում: Առանձնահատուկ նվերների արժանացան այն մասնակիցները, ովքեր ծնողների հետ միասին ձևափոխել էին իրենց հեծանիվները:Միջոցառման վերջում բոլորը համտեսեցին հոբելյանական տորթը:

20140826_105935 image-1156b9aeae7d090291eef79a3a3fb0c4a614dc8761176ca19ae1dc94bf896ca6-V image-8033aabe13b0680242d2288a28c4bbf2b0688767c8947ec56f4e2a36b51972a8-V 20140826_104247 image-74cca7cdf6ae5a9af906e64b357275d7ec8333a55b2e567e6e14ef0109f3018b-V DSC_0112 image-7a062bc61a30f63a9b0fb603a7ba7658e4fa9179357b8fae8d34265f6e4c1157-V image-b385735c8da82442020f034f6ae4a3103675e741469ca9334f16726ad847c26d-V image-df9f422c3aca22719bd1f99d01d608804037766b4314c8c03d6c2f2174d75e5f-V

image-0a509a523958d1c160f0a62e4047915c55b067b7d6db3822531d3d04d1ef6980-V

image-b43da8fe9e92f39f055cdc559ec3458c630564e941dac908cc64d60aec837045-V

«ՄԵՐ ԱՊԱԳԱՆ՝ ՄԵՐ ՁԵՌՔԵՐՈՒՄ»

Standard

Օգոստոսի 8-ը երիտասարդների միջազգային օրն է:“Հույսի կամուրջ” հ/կ Նոյեմբերյանի մ/ճ  կազմակերպեց միջոցառում “Հեքիաթ” մանկական սրճարանում կենտրոնի երիտասարդ սաների հետ, որոնք սիրով մասնակցեցին միջոցառմանը, քննարկեցին օրվա խորհրդն ու երիտասարդների հիմնախնդիրները:Միջոցառումն ուղեկցվեց հետաքրքիր ինտերակտիվ խաղերով, որոնք  ավելի անմիջական մթնոլորտ ստեղծեցին : Հանդիպումն ընդմիջվեց քաղցր հյուրասիրությամբ, ինչպես նաև երիտասարդներին հանձնվեցին փոքրիկ հուշանվերներ: Երտասարդների անմիջական մասնակցությամբ ստեղխվեց նաև իրենց հանդիպման օրվանը նվիրված հուշապաստառ: Միջոցառումն ավարտվեց ջերմ և ընկերական տրամադրությամբ:

image-7e50ed70f5a866424777b055fec5a30284f1b7ddec8b8c3a2c0818a3034bd15b-V

image-d3351806b07274e25bbff0c06cc12ac4c90e0880a9f1de6d206b15473e427340-V

image-cee2bd4c9474a146c6131747287b6b887f5f38cc57c14eafda0c775ff7b31be1-V

… Ես այնքան էլ վստահ չեմ, թե իմ մանկությունից հետո ապրել եմ՚: Սենտ Էքզյուպերի

Standard

7 - копия

Հիրավի,մարդկության համար <<մանկություն>> կոչված հեքիաթը կյանքի ամենապայծառ մասն է կազմում:

Հունիսի 1-ին <<Հույսի Կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի նախաձեռնությամբ քաղաքային այգում կազմակերպվեցին բազմաբնույթ միջոցառումներ, որոնք հագեցած էին գեղեցիկ անակնկալներով:

image-328db552d19197f62e0c668becf133c9dbdf622971a33f2f775c4ca5d6a4ea84-V image-f05cc351c64bd92d87109df603915c6581683b3e788ca3713dd4a52211c1dacc-V